Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Երկրորդ տիպի դիաբետը դրական կողմ ունի. բժիշկներ. 1in.am

Երկրորդ տիպի դիաբետը դրական կողմ ունի. բժիշկներ. 1in.am

Պարզվում է՝ դիաբետով հիվանդների շրջանում ավելի հազվադեպ են ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ ախտորոշում, հայտնում է «Ռեմեդիումը»: Գիտնականները կապ են գտել անոթային ռիսկի գործոնների (ճարպակալում, ցածր խտության լիպոպրոտեինների բարձր մակարդակ) և ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի ցածր ռիսկի միջև:

Բայց մինչև վերջերս մասնագետները չէին կարողանում ստույգ պարզել դիաբետի դերը ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզից պաշտպանության հարցում: Սա պարզելու համար գիտնականներն ուսումնասիրել են 3650 դանիացի հիվանդների տվյալները, որոնց մոտ 1982-2009 թթ. ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ է ախտորոշվել: Ստուգողական խմբում 365000 առողջ մարդ է եղել:

Պարզվել է՝ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի ախտորոշումից 3 տարի առաջ դիաբետ են հայտնաբերել 9294 մարդու մոտ: Միաժամանակ, ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով հիվանդների մեջ եղել է 2-րդ տիպի դիաբետով տառապող 55 մարդ: Հետազոտողների խոսքով՝ հենց դիաբետը, բայց ոչ ճարպակալումն է նվազեցրել ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի ռիսկը: Իսկ ահա առաջին տիպի դիաբետը, ընդհակառակը, մեծացնում է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի ռիսկը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. samlib.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ